14.05.2020 17:39

Նախընտրական մրցարշավում Բայդենը 5%-ով առաջ է անցել Թրամփից

Նախընտրական մրցարշավում Բայդենը 5%-ով առաջ է անցել Թրամփից

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ընտրողների աջակցության վարկանիշով 5 %-ով առաջ է անցել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփից։

Թրամփն, իր հերթին, հաղթանակի մեծ շանսեր ունի ամերիկյան առանցքային նահանգներում, հաղորդել է CNN-ը, որի մասնագետներն անցկացրել են հարցումը։

Ընդ որում՝ նշվում է, որ «ամենավիճելի» նահանգներում, այնուամենայնիվ, առջևում է Թրամփը։

Վիճակագրական տվյալներով՝ նախկին փոխնախագահը մեծ հեղինակություն է վայելում կանանց, սևամորթների և 45-ից բարձր տարիքի ամերիկացիների շրջանում, մինչդեռ գործող նախագահին ավելի շատ պաշտպանում են միջին եկամուտ ունեցող ԱՄՆ սպիտակամորթ բնակչությունը և երիտասարդները։

Թրամփին բացասաբար վերաբերվողները կազմում են  հարցման մասնակիցների 55 %-ը, Ջո Բայդենին բացասաբար է վերաբերվում 45 %-ը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2020 թ․ նոյեմբերի 3-ին։ Միացյալ Նահանգների քաղաքացիները նախագահ են ընտրելու 46-րդ անգամ։

Փոխանցում է gazeta.ru-ն։