14.05.2020 17:57

ԱՄՆ դատարանը չի դադարեցնի Թրամփի նախկին խորհրդականի քրեական հետապնդումը

ԱՄՆ դատարանը չի դադարեցնի Թրամփի նախկին խորհրդականի քրեական հետապնդումը

ԱՄՆ դաշնային դատարանը արդարադատության նախարարությանը թույլ չի տվել դադարեցնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի քրեական հետապնդումը։

Ֆլինը պաշտոնից հեռացվել էր այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսին կեղծ տեղեկություններ էր հաղորդել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր բանակցությունների բովանդակության մասին։ Դեսպանի հետ նա, ի թիվս այլ թեմաների, քննարկել էր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։

2017 թ․ հունվարին Ֆլինը սուտ ցուցմունք էր տվել այդ մասին ՀԴԲ գործակալներին։

Փոխանցում է BBC-ն։