14.05.2020 18:29

Եվրոպան մեղմացնում է կարանտինային միջոցառումները ու բացում է սահմանները

Եվրոպան մեղմացնում է կարանտինային միջոցառումները ու բացում է սահմանները

Գերմանիայի իշխանությունները մտադիր են արդեն ուրբաթ օրը չեղարկել հսկողությունը Լյուքսենբուրգի սահմանին, իսկ շաբաթ օրը կսկսեն մեղմացնել ստուգումների ռեժիմը Ավստրիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ սահմանին։

Բեռլինը հույս ունի, որ հունիսի կեսերին հարևան երկրների հետ հաղորդակցությունը կլինի ամբողջությամբ առանց խոչընդոտների ։

Ավելի վաղ նույնպիսի ժամկետներ են հաղորդել նաև Ավստրիայի իշխանությունները։ Ավստրիան առաջին երկրներից է եղել, որ սկսել է հանել կարանտինը։

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ուրբաթ օրը չեղարկում են Բալթյան երկրների միջև իրենց քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները։ Ընդ որում՝ Լիտվան արդեն իսկ մի քիչ հեշտացրել էր Լեհաստանի հետ սահմանի հատումը։

Փոխանցում է euronews-ը։