14.05.2020 18:52

ԶԼՄ․ ԱՄՆ մուտքի սահմանափակումը կարող է դառնալ անժամկետ

ԶԼՄ․ ԱՄՆ մուտքի սահմանափակումը կարող է դառնալ անժամկետ

New York Times-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմում մտադիր են անժամկետ դարձնել Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումները, որոնք 30 օրով մտցվել են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։

Washington Post-ի տվյալներով՝ այն ժամանակից, երբ մարտի 20-ին այդ միջոցներն ուժի մեջ են մտել, առնվազն 20 հազար միգրանտների մերժվել է մուտքը ԱՄՆ։

Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել մուտքի արգելքը երկարացնելու վերաբերյալ լուրը։

Արգելքի մասին գործող հրամանագրի ժամկետն սպառվում է մայիսի 21-ին։

Փոխանցում է BBC-ն։