15.05.2020 12:31

Հաստատված 184 նոր դեպք, մահացել են 3 պացիենտներ

Հաստատված 184 նոր դեպք, մահացել են 3 պացիենտներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 184 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 4 հազար 44 է:

Ապաքինվել է եւս 94 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 1666:

Մինչ այս պահը իրականացվել է 37 հազար 476 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 304 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ: Պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 52:

22 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: