15.05.2020 13:54

Իրավիճակն Իսպանիայում

Իրավիճակն Իսպանիայում

Իսպանիայի Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի և Վիճակագրության ազգային ինստիտուտի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ, ընդհանուր առմամբ՝ իրենց հայրենակիցների 5 %-ը վարակվել է կորոնավիրուսով, և նրանց մոտ իմունիտետ է մշակվել։

Այդ տվյալները կօգտագործվեն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը մշակելիս։

Հետազոտությանը մասնակցել է տարբեր տարիքի և սոցիալական դրության ավելի քան 60 հազար իսպանացի։ Վարակվածների մոտավորապես 26 %-ի մոտ հիվանդությունն անցել է առանց ախտանշանների։

Մայիսի 14-ի դրությամբ՝ Իսպանիայում արձանագրվել է վարակման 228 հազարից ավելի դեպք, մահացել է 27 104 մարդ։

Փոխանցում է BBC-ն։