15.05.2020 14:21

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 598 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 598 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով մեկ օրում վարակվել է 10 598 մարդ։ Այժմ երկրում, ընդհանուր հաշվով, արձանագրվել է հիվանդության 262 843 դեպք։

Ավելի քան 40 %-ի դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։

Վերջին օրվա ընթացքում մահացել է 113 հիվանդ՝ սա ռեկորդային թիվ է։ Ընդհանուր հաշվով՝ մահերի թիվը հասել է 2 418-ի։

 Առողջացել է 58 226 մարդ։

Փոխանցում է euronews-ը։