15.05.2020 14:50

Բրիտանացիների երեխաների մոտ տարօրինակ ախտանշանները կապում են Covid-19-ի հետ

Բրիտանացիների երեխաների մոտ տարօրինակ ախտանշանները կապում են Covid-19-ի հետ

Վերջին ժամանակները տասնյակ բրիտանացի և ամերիկացի երեխաներ հիվանդանում են բորբոքային հիվանդություններով, որոնք բժիշկները կապում են կորոնավիրուսի հետ։

Հազվադեպ լուրջ բարդություններ են առաջանում, մի քանի երեխաների անհրաժեշտ է եղել վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։

Բրիտանիայում նման ախտանշաններ հայտնաբերվել են մոտավորապես հարյուր երեխայի մոտ։ Հետազոտողների տվյալներով՝ նույնպիսի ռեակցիա է եղել նաև մայրցամաքային Եվրոպայում։ Բժիշկների կարծիքով՝ դրանք առաջանում են  Կավասակի հիվանդության հարուցիչին նմանվող վիրուսի նկատմամբ ուշացած իմունային արձագանքով։

Կավասակի հիվանդությունը (կամ Կավասակիի ախտանիշը) հազվադեպ հիվանդություն է, որ կոչվել է 1967 թ․ այդ հիվանդությունը առաջին անգամ նկարագրած ճապոնացի բժշկի անունով։ Այն բնորոշվում է, առաջին հերթին, արյունատար անոթների բորբոքումով, ցանով, նշիկների այտուցմամբ և շրթունքների չորությամբ  ու գրեթե բացառապես խոցում է մինչև հինգ տարեկան երեխաներին։

Փոխանցում է BBC-ն։