25.09.2012 20:14

Նշանակվել է Ղազախստանի վարչապետը և հաստատվել է կառավարության կազմը

Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Սերիկ Ահմեդովը,  հայտնում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: Խորհրդարանի բոլոր երեք խմբակցությունները միաձայն հաստատել են Նուրսուլթան Նազարբաևի առաջարկած թեկնածուին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  այսօր ստորագրած հրամանով հաստատվել է նաև կառավարության կազմը: Հին կառավարության կազմից  փոխվել է միայն էկոնոմիկայի նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը նշանակվել էր նախագահի աշխատակազմի ղեկավար: