15.05.2020 15:21

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կանցկացնի՝ Վենեսուելա ներխուժելու հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կանցկացնի՝ Վենեսուելա ներխուժելու հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 18-ին Ռուսաստանի դիմումի համաձայն արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու  Վենեսուելա ներխուժման հարցը։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրը։

«Ռուսաստանը դիմել է համապատասխան հանդիպում կազմակերպելու հարցով, այն նախատեսված է եկող երկուշաբթի»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան Խորհրդի նախագահին ուղղված նամակում ԱԽ-ից պահանջել էր դատապարտել երկրում պետական հեղաշրջման փորձը։

Փոխանցում է tass.ru-ն։