15.05.2020 16:21

Լավրով․ Համավարակից հետո աշխարհի հարաբերակցության բացարձակ ազատ համակարգ չի լինի

Լավրով․ Համավարակից հետո աշխարհի հարաբերակցության բացարձակ ազատ համակարգ չի լինի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համավարկից հետո միջազգային կապերի համակարգը նույնը չի լինի։

«Փորձագետների մեծ մասը համակարծիք է այն հարցում, որ հարաբերակցության նույնպիսի բացարձակ ազատ համակարգ, ինչպիսին որ կար մինչև հիմա, այլևս չի լինի»,- ասել է Լավրովը։

Արտգործնախարարը նշել է, որ հազիվ թե ինչ-որ շատ կոշտ նախազգուշական միջոցներ մտցվեն, բայց, այնուամենայնիվ, առաջվա ազատությունը չի լինի։

Փոխանցում է gazeta.ru-ն։