15.05.2020 17:35

Չինաստանը հերքել է լուրը, թե ԱՀԿ-ն խնդրել է այց կազմակերպել Ուհանի լաբորատորիա

Չինաստանը հերքել է լուրը, թե ԱՀԿ-ն խնդրել է այց կազմակերպել Ուհանի լաբորատորիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի դիմել Չինաստանի իշխանություններին՝ իր մասնագետների համար Ուհանի վարակաբանական ինստիտուի լաբորատորիա այցելություն կազմակերպելու խնդրանքով։

Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեի միջազգային կապերի ղեկավար Լի Մինչժուն։

Պաշտոնյան նշել է, որ չինական կառավարությունը պարբերաբար միջազգային տեսակոնֆերանսներ է կազմակերպում, որոնց ընթացքում քննարկվում են համավարակի դեմ արդյունավետ պայքարելու խնդիրները։ Նա նաև հավելել է, որ Չինաստանը շարունակում է թափանցիկ դիրքորոշում ունենալ կորոնավիրուսին հակազդելու վերաբերյալ բոլոր հարցերում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել էր, թե Պեկինը մերժել է ԱՀԿ-ի խնդրանքը՝ այցելելու վիրուսների հետազոտման չինական կենտրոններից մեկը։

Փոխանցում է tass.ru-ն։