15.05.2020 18:26

Թրամփը պատմել է, որ կորոնավիրուսից մահացել են իր երկու ընկերները

Թրամփը պատմել է, որ կորոնավիրուսից մահացել են իր երկու ընկերները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ իր երկու մտերիմ ընկերները մահացել են կորոնավիրուսից։

«Ես կորցրել եմ հինգ ծանոթների, նրանցից երկուսը իմ շատ լավ ընկերներն էին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ հիվանդության տարածումից մի երկու օր անց ինքը զանգահարել է ընկերներին, որ իմանա՝ ինչպես են, բայց պարզվել է՝ նրանք կոմայի մեջ են։ Թրամփի խոսքով՝ ընկերների առողջությունը «բանի նման չէր, ոչ էլ նրանց քաշն էր «իդեալական»»։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 1,4 մլն մարդ, մահացել է 86 հազարը։

Փոխանցում է gazeta.ru-ն։