15.05.2020 19:52

Կանադայի հետազոտությունները հետաքրքրել են արտասահմանյան հատուկ ծառայություններին

Կանադայի հետազոտությունները հետաքրքրել են արտասահմանյան հատուկ ծառայություններին

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում Կանադայի հետազոտությունները կարող են դառնալ արտասահմանյան հետախուզությունների «ցանկալի թիրախը»։

Այդ մասին տեղեկացրել է CBC հեռուստատեսությունը՝ հղում անելով Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայությանը։

Գերատեսչությունում ենթադրում են, որ կանադական գիտահետազոտական կենտրոնների սերվերները, որոնք պարունակում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրության բնագավառում երկրի վերջին նվաճումները, կարող են ենթարկվել ցանցահենների գրոհին՝ երրորդ երկրների պահանջով։ Նման գրոհների ռիսկը, ինչպես կարծում են գերատեսչությունում, «անընդհատ աճում է»։

Այդ կապակցությամբ կանադական հատուկ ծառայություններն արդեն ակտիվ աշխատանք են տանում հետազոտական կազմակերպությունների հետ, որոնց հետազոտությունները կարող են հետաքրքրել այլ պետությունների հետախուզություններին։

Թե Կանադայի հատուկ ծառայությունները հատկապես որ երկրներին են կասկածում լրտեսական գործունեության մեջ՝ չի հաղորդվում։

Փոխանցում է tass.ru-ն։