18.05.2020 09:00

FIDE Online Steinitz Memorial-ը՝ Մագնուս Կարլսենի հաղթանակով

FIDE Online Steinitz Memorial-ը՝ Մագնուս Կարլսենի հաղթանակով

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց կայծակնային խաղի առցանց մրցաշարը, որը նվիրված էր աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցի հիշատակին՝ FIDE Online Steinitz Memorial։

Կարլսենը 18 հնարավորից վաստակեց 12 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Դանիիլ Դուբովից։ Լավագույն եռյակը եզրափակեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ 9,5 միավոր։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 30 հազար դոլար էր