18.05.2020 13:52

Ունենք հաստատված 351 նոր դեպք

Ունենք հաստատված 351 նոր դեպք

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 351 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 4 հազար 823 է:

Ապաքինվել է եւս 94 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 2 հազար 19:

Մինչ այս պահը իրականացվել է 41 հազար 850 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 718 մարդ:

Մահացել է 1 քաղաքացի: 84-ամյա տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 61:

25 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: