18.05.2020 03:36

Կորոնավիրուս․ Իսպանիայում և Իտալիայում մահվան դեպքերը կտրուկ նվազել են

Կորոնավիրուս․ Իսպանիայում և Իտալիայում մահվան դեպքերը կտրուկ նվազել են

Իսպանիայում և Իտալիայում՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական այս երկրներում, մահացության ցուցանիշներն ընկել են այս տարվա մարտ ամսի մակարդակին, երբ համավարակի պատճառով խիստ կարանտին մտցվեց։

Իսպանիայում, մարտի կեսերից ի վեր՝ առաջին անգամ, կորոնավիրուսից մահերի թիվը օրական 100-ից պակաս է։ Համաճարակի բարձրակետին ամեն օր մահանում էր մինչև 950 հիվանդ։

Իտալիայում վերջին օրվա ընթացքում մահացել է 145 հիվանդ՝ սա ամենացածր ցուցանիշն է՝ կարանտինային միջոցառումների մեկնարկից ի վեր, որոնք մտցվել են երկու ամիս առաջ։

Միևնույն ժամանակ՝ մահացության դեպքերի թիվը շարունակում է աճել Բրազիլիայում․ այս երկիրը հիվանդության տարածման ցուցանիշով զբաղեցրել է աշխարհում չորրորդ տեղը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշարհում ընդհանուր հաշվով արձանագրվել են 4,7 մլն վարակվածներ, գրեթե 314 հազար մարդ մահացել է։

Փոխանցում է BBC-ն։