18.05.2020 12:02

Ինչ է մտածում Օբաման կորոնավիրուսի դարաշրջանում Թրամփի կառավարության մասին

Ինչ է մտածում Օբաման կորոնավիրուսի դարաշրջանում Թրամփի կառավարության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է այն, թե ինչպես է Դոնալդ Թրամփի վարչակազմը պայքարում կորոնավիրուսի դեմ։

Ըստ 44-րդ նախագահի՝ այս համավարակը ցույց տվեց, որ շատ քաղաքական գործիչներ «նույնիսկ չեն ձևացնում, թե վերահսկում են իրավիճակը»։

Օբաման հազվադեպ է հանդես գալիս Սպիտակ տան քննադատությամբ և 2017 թվականից, երբ սպառվել են նրա նախագահական լիազորությունները, խուսափել է հրապարակավ քննադատել իր հաջորդին։ Այս անգամ նույնպես նա կոնկրետ Թրամփի անունը չի հնչեցրել։

Տեսակապով բարի ճանապարհ մաղթելով մի քանի քոլեջների և համալսարանների շրջանավարտներն, որտեղ ավանդաբար ուսանում են աֆրոամերիկացիներ, Օբաման ասել է, որ նրանք կյանք են մտնում անսովոր պայմաններում։

«Այժմ առանձնահատուկ ժամանակներ են։ Դուք մտնում եք մի աշխարհ, որն աղետաբեր համավարակի և տնտեսական անկման մեջ է։ Եթե աշխարհն ավելի լավը դառնա, ապա՝ ձեր շնորհիվ»,- ասել է նախկին նախագահը։

Կառավարության գործողությունները համավարակը սանձելու հարցում Օբաման անվանել է «քաոտիկ խառնաշփոթ»։

Վերջին օրերին Բարաք Օբաման բացեիբաց հայտարարել է, որ պաշտպանում է իր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նախագահական ընտրարշավը։

Փոխանցում է BBC-ն։