18.05.2020 04:38

Վատիկանում կարանտինից հետո վերաբացվել է սբ․Պետրոսի տաճարը

Վատիկանում կարանտինից հետո վերաբացվել է սբ․Պետրոսի տաճարը

Երկու օր շարունակ հռոմեական-կաթոլիկ եկեղեցու գլխավոր և ամենամեծ մակերես ունեցող տաճարն ախտահանվել է, պաշտպանիչ արտահագուստ կրող 10 հոգանոց բրիգադը մշակել է գրեթե 15 հազար քառակուսի մետր տարածք, որի մեջ մտնում է ոչ միայն հատակը, այլև բազրիքները, արձանններն ու հուշարձանները։

Հաշվի առնելով, որ տաճարում պահվող քանդակներն ու կահ-կարասին մարդկության ժառանգություն են, ընտրվել են մեղմ ախտահանիչներ, որոնք չեն փչացնի իրերի մակերևույթը։

Ապենիններում եկեղեցիներն ու տաճարները փակ էին մարտ ամսից, հավատացյալ հոտի մասնակցությամբ ժամերգություններն ու պատարագներն արգելված էին։

Իտալիայում կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել ավելի քան 31 հազար մարդ։

Փոխանցում է euronews-ը։