18.05.2020 13:06

Օբամա և Թրամփ․ «Սիրալիրությունների» փոխանակում

Օբամա և Թրամփ․ «Սիրալիրությունների» փոխանակում

Դոնալդ Թրամփը պատասխանել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իրեն նախորդած Բարաք Օբամային։

Վերջինս հրապարակավ հայտարարել էր, թե կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ ներկայիս վարչակազմը «ոչ մի կերպ իրեն հաշիվ չի տալիս կատարած քայլերի հետևանքների համար»։

Գործող նախագահ Թրամփն այդ փաստարկը «ջրել» է երեք նախադասությամբ․

«Նա (Օբաման) անտեղյակ նախագահ էր։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Չափազանց անտեղյակ»։

Ամերիկյան մամուլը նշում է, որ երկրի ժամանակակից քաղաքական կյանքի ավանդույթներում «սիրալիրությունների» այսպիսի փոխանակումն աննախադեպ է։

Փոխանցում է euronews-ը։