18.05.2020 06:26

Covid-19․ Վարակի նոր օջախներ Ֆրանսիայում

Covid-19․ Վարակի նոր օջախներ Ֆրանսիայում

Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների թուլացումից հետո արձանագրվել են վարակի՝ երկու տասնյակի չափ նոր օջախներ, ընդ որում՝ դրանցից երեքը գտնվում են Բրետանիի մսի կոմբինատներում։ Պարզվել է, որ արտադրամասերից յուրաքնաչյուրում վարակակիրներ են մի քանի տասնյակ աշխատակիցներ։

Նախօրեին հայտարարվել է վարակի զոհերի նոր թիվը՝ 483 մահ։

Ընդհանուր թվով՝ մահացել է 28 հազարից ավելի հիվանդ, մեկ երրորդից քիչ ավելին ծերանոցների բնակիչներ են։

Համաճարակային իրավիճակը նախագահ Մակրոնին չի խանգարել մասնակցելու գեներալ Շառլ դը Գոլի հիշատակին նվիրված  հանդիասվոր արարողությանը։

Փոխանցում է euronews-ը։