18.05.2020 15:50

Պատասխանատվություն ցեղասպանության համար՝ 26 տարի անց

Պատասխանատվություն ցեղասպանության համար՝ 26 տարի անց

Շաբաթ օրը Ֆրանսիայում ձերբակալվել է 84-ամյա Ֆելիսիեն Կաբուգան՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը։

Ռուանդայի հարցով Միջազգային դատարանի դատախազների կարծիքով՝ Կաբուգան ֆինանսավորել է հութու ջոկատներին, որոնք 1994 թ․ կոտորում էին թութսիներին։

Կաբուգային մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք է ներկայացվել։

Կաբուգայի ձերբակալության մասին հաղորդել են ֆրանսիական իշխանությունները․ նա ուրիշի անվան տակ ապրում էր Փարիզում։

Փոխանցում է BBC-ն։