18.05.2020 16:32

Աֆղանստան․ Գանին և Աբդուլլան պայամանագիր են կնքել իշխանությունը կիսելու վերաբերյալ

Աֆղանստան․ Գանին և Աբդուլլան պայամանագիր են կնքել իշխանությունը կիսելու վերաբերյալ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին  պայամանագիր է ստորագրել իր քաղաքական մրցակից Աբդուլլա Աբդուլլայի հետ իշխանությունը կիսելու վերաբերյալ։

Անցյալ տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո միանգամից երկու թեկնածուներ նախագահական երդում տվեցին․ հաղթանակի մասին հայտարարեց ինչպես գործող նախագահ Աշրաֆ Գանին, այնպես էլ երկրի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընտրություններում բավական մեծ առավելությամբ հաղթել է Գանին, սակայն Աբդուլլայի կարծիքով՝ քվեարկության արդյուքները կեղծվել էին։

Մարտ ամսից, երբ Գանին և Աբդուլլան միաժամանակ երդմնակալության արարողություններ էին անցկացրել, քաղաքական գործիչները փորձում էին պայամանավորվածություն ձեռք բերել։

Այժմ նրանք պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ Գանին մնում է նախագահ, սակայն Աբդուլլան իրավունք է ստանում կառավարությունում նույնքան նախարար նշանակել, որքան պետության ղեկավարը։ Ինչպես հաղրդել է Reuters-ը, ազդեցության ոլորտները բաշխելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Այսպիսով, Աֆղանստանում վերականգնվում է իշխանության գրեթե նույն հարաբերակցությունը, ինչ կար նախագահական ընտրություններից առաջ։

Փոխանցում է BBC-ն։