18.05.2020 17:11

Պուերտո-Ռիկոյում հանրաքվե կանցկացվի՝ ԱՄՆ-ին միավորվելու հարցով

Պուերտո-Ռիկոյում հանրաքվե կանցկացվի՝ ԱՄՆ-ին միավորվելու հարցով

Ամերիկյան արդարադատության նախարարությունը կիրակի օրը հրաժարվել է մեկնաբանել Պուերտո-Ռիկոյի իշխանությունների որոշումը՝ կղզին, որպես նահանգ, ԱՄՆ-ին միացնելու հարցով հերթական հանրաքվեն անցկացնելու վերաբերյալ։

Հանրաքվե անցկացնելու մտադրության վերաբերյալ շաբաթ օրը հայտարարել է Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսը։

Հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերի 3-ին, տեղական ընտրությունների հետ միաժամանակ։

Սակայն հանրաքվեն չի նախատեսում, որ ԱՄՆ-ը պարտավոր է ընդունել քվեարկության արդյունքները։ Վերջնական որոշումը, ըստ ամերիկյան օրենսդրության, պետք է կայացնի ԱՄՆ կոնգրեսը։

1898 թ․ իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից անեքսիայի ենթարկված Պուերտո-Ռիկոյի ներկայիս միջազգային-իրավական կարգավիճակը շատ հակասական է։ Այսպես, պուերտոռիկացիները պաշտոնապես համարվում են ԱՄՆ քաղաքացիներ, սակայն հարկեր չեն վճարում դաշնային գանձարանին և իրավունք չունեն մասնակցելու նախագահի ընտրություններին։ Կղզում բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է ԱՄՆ կոնգրեսին։

Փոխանցում է tass.ru-ն։