19.05.2020 13:15

Ունենք 218 հաստատված դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Ունենք 218 հաստատված դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 218 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 5 հազար 41 է:

Ապաքինվել է եւս 145 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 2 հազար 164:

Մինչ այս պահը իրականացվել է 43 հազար 41 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 788 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ: պացիենտները եղել են 59 (տղամարդ), 56 (տղամարդ) եւ 74 (կին) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 64:

25 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: