19.05.2020 13:34

Կորոնավիրուս․ Թրամփը հիդրօքսիքլորոխին է ընդունում, որ չվարակվի

Կորոնավիրուս․ Թրամփը հիդրօքսիքլորոխին է ընդունում, որ չվարակվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվելը կանխելու համար վերջերս սկսել է հիդրօքսիքլորոխին (բազիսային հակաբորբոքային պրեպարատ) ընդունել, որը, ինչպես նախազգուշացրել են փորձագետները, կարող է անվտանգ չլինել։

«Ես դա արդեն մեկուկես շաբաթ է՝ խմում եմ, ու ես դեռ այստեղ եմ, ես դեռ այստեղ եմ»,- ասել է Թրամփը։

Ոչ մի ապացույց չկա, որ հիդրօքսիքլորոխինը կարող է կանխարգելել կորոնավիրուսով վարակվելը, թեպետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում կլինիկական փորձաքննություններ են կատարվում։

Այն հարցին, թե ինչ ապացույցներ կան այդ դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ, Թրամփը պատասխանել է․

«Ահա իմ ապացույցները՝ ես բազմաթիվ դրական արձագանքներ եմ ստացել դրա վերաբերյալ»։

Փոխանցում է BBC-ն։