19.05.2020 12:35

Չինաստանը կաջակցի ԱՀԿ գործունեության հետաքննությանը

Չինաստանը կաջակցի ԱՀԿ գործունեության հետաքննությանը

Ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային համաժողովի՝ վիրտուալ ձևաչափով անցկացվող  նիստում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը պաշտպանել է Եվրամիության նախաձեռնությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ԱՀԿ գործողությունները հետաքննելու վերաբերյալ։

Սա դիրքորոշման կտրուկ փոփոխություն է․ նախկինում Պեկինը դեմ էր հանդես գալիս նման հետաքննությանը։ Սակայն համաժողովի նախօրեին ԵՄ նախաձեռնության պաշտպանությամբ են հանդես եկել նաև Ռուսաստանը, Բրիտանիան, Ավստրալիան, Թուրքիան և աֆրիկյան մի շարք երկրներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ասամբլեայում ելույթ ունենալու հրավերը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան և ԱՀԿ-ի իր աղբյուրներին։

Փոխանցում է BBC-ն։