19.05.2020 15:22

Կորոնավիրուս․ Պատվաստանյութի թեստավորման առաջին փուլը հաջող է ընթանում

Կորոնավիրուս․ Պատվաստանյութի թեստավորման առաջին փուլը հաջող է ընթանում

Երկուշաբթի ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է, որ մարդկանց վրա պատվաստանյութի թեստավորման առաջին փուլը հաջող է ընթանում։ Կորոնավիրուսի տարածումը կանխող հակամարմիններ հայտնաբերվել են փորձարկման ութ մասնակիցների մոտ, և դրանք նման են այն հակամարմիններին, որոնք գոյանում են Covid-19-ով հիվանդացածների մոտ։

Moderna-ն առաջինն է սկսել փորձարկումները մարդկանց վրա՝ ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի վերահսկողությամբ։

Հաջորդ փուլը՝ մարդկանց վրա զանգվածային փորձարկումները, կսկսվի արդեն հունիսին։

Այժմ գիտնականների առնվազն 80 խմբեր ամբողջ աշխարհում աշխատում են պատվաստանյութ ստանալու ուղղությամբ։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները նույնպես սկսել են փորձարկումները մարդկանց վրա, բայց դեռ արդյունքների մասին չեն հաղորդում։

Փոխանցում է BBC-ն։