19.05.2020 15:45

Թրամփը զարմացած է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարվել է գործ հարուցել Օբամայի դեմ

Թրամփը զարմացած է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարվել է գործ հարուցել Օբամայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե զարմացած է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բառռի այն հայտարարության կապակցությամբ, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի և նախագահի թեկնածու Ջո Բայդենի դեմ քրեական գործ չի հարուցվի։

Ըստ Թրամփի՝ դեմոկրատներն իր դեմ հետաքննություն են սկսել «Ռուսաստանի հետ դավադրության» վերաբերյալ, հաղորդում է Mediaite-ն։

«Դե, եթե դա ես լինեի, նրանք դա կանեին․․․ Ես կարծում եմ, որ Օբաման և Բայդենն իմացել են այդ մասին, նրանք մասնակիցներ են եղել»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, թե դատախազի դիրքորոշումը «երկակի ստանդարտների քաղաքականության շարունակությունն է»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս Օբամայի վարչակազմին մեղադրել է, թե նրանք 2016 թ․ վերջին-2017-ի սկզբներին, ըստ էության՝ ապօրինի հետաքննություն են սկսել իր դեմ՝ «Ռուսաստանի հետ դավադրության» կասկածանքով, և պահանջել էր այդ փաստով քրեական գործ հարուցել։

Բառռը տեղեկացրել է, որ ամերիկյան դատախազությունը քրեական գործ չի հարուցի Օբամայի և Բայդենի նկատմամբ։

Փոխանցում է gazeta.ru-ն։