ԱՄՆ-ը Ռուսաստան է ուղարկում թոքերի արհեստական օդափոխության 200 սարք

Չորեքշաբթի ԱՄՆ-ից Ռուսաստան կուղարկվեն առաջին մարդասիրական բեռները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Մոսկվա կհասնեն թոքերի արհեստական օդափոխության 50 սարքեր և հիվանդության հայտնաբերման թեստեր։
Հաջորդ խմբաքանակը՝ ևս 150 ԹԱՕ սարքեր, կուղարկվի մայիսի 26-ին։
Ամերիկյան կողմը ամբողջությամբ կհոգա հումանիտար բեռների ծախսերը, ներառյալ ԹԱՕ սարքերի և դրանց պիտույքների արտադրության և տեղափոխման ծախսերը, որոնք կազմում են 4,7 մլն դոլար։
Ապրիլի սկզբին Ռուսաստանն էր ԱՄՆ ուղարկել մարդասիրական բեռ, այդ թվում՝թոքերի արհեստական օդափոխության «Авента-М» սարքեր։ Նահանգներում, սակայն, այդ սարքերը չօգտագործվեցին՝ ցանցում հոսանքի լարվածության այլ ստանդարտի պատճառով։ Իսկ Պետերբուրգի հիվանդանոցում «Авента-М» սարքի պատճառով բռնկված հրդեհից հետո, որի արդյունքում հինգ մարդ զոհվեց, ամերիկյան իշխանությունները այդ սարքերն ուղարկեցին պահեստ։
Փոխանցում է BBC-ն։