19.05.2020 18:19

ԱՄՆ-ում քննադատում են Թրամփին՝ հիդրօքսիքլորոխին օգտագործելու համար

ԱՄՆ-ում քննադատում են Թրամփին՝ հիդրօքսիքլորոխին օգտագործելու համար

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խիստ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ այն բանից հետո, երբ նա տեղեկացրել էր, որ մալարիայի դեմ նախատեսված  հիդրօքսիքլորոխին բժշկական պրեպարատ է ընդունում։

«Նա մեր նախագահն է, և ես կգերադասեի, որ նա այնպիսի բան չընդունի, որը բժիշկները խորհուրդ չեն տալիս, հատկապես նկատի ունենալով նրա տարիքային խումբը և, ինչպես ասում են՝ ավելորդ քաշը»,- ասել է Փելոսին CNN հեռուստատեսության եթերում։

«Այն, որ նախագահը հիդրօքսիքլորոխին է խմում, թեթևամիտ բան է։ Ցանկացած փորձագետ կասի, որ դա չի օգնում Covid-19-ի դեպքում։ Այնպես որ՝ Թրամփը մարդկանց կեղծ հույսեր է ներշնչում»,- իր հերթին՝ ասել է սենատի փոքրամասնության ներկայացուցիչ Չաք Շումերը։

Թրամփին քննադատել են նաև ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ։

Այսպես, CNN հեռուստատեսության բժշկական փորձագետ Սանջայ Գուտան ասել է․ «Նա նման բան չպիտի աներ։ Նրա սեփական՝ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը տեղեկացրել է, որ այդ պրեպարատի հետազոտությունը դեռ շարունակվում է, և այն պետք չէ ընդունել կլինիկական փորձարկումներից դուրս։ Միայն հոսպիտալացված հիվանդները կարող են այն ընդունել»։

Փոխանցում է Interfax-ը։