19.05.2020 19:08

Կորոնավիրուսի համավարակն ընդամենը ժամանակավորապես խախտել է թմրավաճառքը

Կորոնավիրուսի համավարակն ընդամենը ժամանակավորապես խախտել է թմրավաճառքը

Կորոնավիրուսի պատճառով համընդհանուր կարանտինը քայքայել է թմրավաճառքը, սակայն այս ժամանակավոր դադարը հղի է մեծ վտանգներով մոտ ապագայում, երբ թմրավաճառքը կվերականգնվի, իսկ տնտեսությունը, ընդհակառակը, կշարունակի անկումը, նախազգուշացրել է ՄԱԿ-ը։

Թմրաբարոնները նստած են չվաճառված կոկաինի ու հերոինի խոշոր չափաքնակների վրա և պատրաստվում են շուկան հեղեղել էժան անօրինական ապրանքով՝ հենց որ սահմանները բացվեն, ինքնաթիռներն օդ բարձրանան, ու բեռնանավերը դուրս գան նավահանգիստներից։

Սա վատ լուր է մոլորակի բնակչության համար, որի առողջությունն առանց այդ էլ քայքայվել է Covid-19-ի և սինթետիկ թմրանյութերի գործածման աճի պատճառով։

Ու թեև կարանտինն ամենուրեք նվազեցրել է հանցավորությունը, սպասվող տնտեսական ճգնաժամը՝ վատագույնը ամբողջ հարյուրամյակի ընթացքում, կարող է ամեն ինչ փոխել։ Այն առաջ կմղի թմրանյութերի և հոգեմետ նյութերի արտադրությունը և այդ ապօրինի բիզնեսը գրավիչ կդարձնի աղքատության մեջ հայտնված շատերի համար, նախազգուշացրել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչությունը։

«Covid-19-ի պատճառով տնտեսության անկումը կարող է երկար ժամանակով փոխել թմրաշուկան։ Աչքի առաջ ունենալով 2008 թ․ ֆինանսական ճգնաժամը՝ կարելի է վստահաբար ասել, որ երկրները կկրճատեն թմրավաճառքի դեմ պայքարի բյուջեն, թմրանյութերի օգտագործումը կմեծանա և կտեղափոխվի դեպի ավելի էժան ապրանքը, իսկ գերդոզավորման և առողջությունը վտանգելու դեպքերը հաճախակի կդառնան»,- գրում են ՄԱԿ-ի զեկուցողները։

Փոխանցում է BBC-ն։