20.05.2020 10:00

Իտալիայի առաջնությունը հունիսի 20-ից շուտ չի վերսկսվի

Իտալիայի առաջնությունը հունիսի 20-ից շուտ չի վերսկսվի

Իտալիայի կառավարությունն արգելել է մարզական միջոցառումների վերսկսումն առնվազն մինչեւ հունիսի 14-ը, հաղորդում է gazetta.it-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնության վերսկսումը հնարավոր կլինի հունիսի 20-ից ոչ շուտ։

Այս շաբաթ իտալական թիմերը կվերսկսեն մարզումները փոքր խմբերով։

Եվրոպայում դադարեցված առաջնություններից վերսկսվել է միայն Բունդեսլիգան։ Շարունակվում է Բելառուսի առաջնությունը, որը չէր դադարեցվել։