Անգլիայի Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 6 դեպք է գրանցվել

Անգլիական Պրեմիեր լիգայում ավարտվել է կորոնավիրուսային թեստավորման առաջին փուլը։
Գրանցվել է 6 վարակված 3 ակումբից, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Վարակվածների անունները չեն նշվում։ Թեստավորվել է 748 մարդ։
Մայիսի 19-ին Պրեմիեր լիգայի ակումբները վերսկսել են մարզումները փոքր խմբերով։
Անգլիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին կամ հուլիսին։