20.05.2020 13:30

Չեֆերին. Աշխարհն ավելի լավը կդառնա վիրուսի հաղթահարումից հետո

Չեֆերին. Աշխարհն ավելի լավը կդառնա վիրուսի հաղթահարումից հետո

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո ֆուտբոլը կլինի նույնը, ինչ նախկինում:

«Մարդիկ ասում են, որ կորոնավիրուսից հետո մենք կապրենք այլ աշխարհում: Մասամբ կիսում եմ այդ կարծիքը, սակայն ինչու՞ չմտածենք, որ այդ նոր աշխարհը կարող է լինել ավելի լավը: Մենք ժամանակ ունեցանք մտածել մեր սխալների մասին և ապագայում կարող ենք գործել առանց այդ սխալները կրկնելու:

Ֆուտբոլը փոփոխության չի ենթարկվել առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, և ես չեմ կարծում, որ այն կփոխվի կորոնավիրուսից հետո»,- Չեֆերինի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը մարտի կեսերից դադարեցված է: Մայիսի 16-ին վերսկսվեց Գերմանիայի առաջնությունը: Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների վերսկսումը նախատեսված է հունիսին: