Կորոնավիրուսը Եվրոպայի մսի կոմբինատներում

Մսամթերքի արտադրության խոշոր ձեռնարկությունները դարձել են Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր օջախներ։
Ֆրանսիայի հյուսիսում՝ Կոտ դ'Արմոր դեպարտամենտում, Kermene սպանդանոցների խմբում հայտնաբերվել է վարակման 69 դեպք, որից հետո գործարանի 800 աշխատակիցներ թեստավորվել են։ Լուարե դեպարտամենտի Tradival սպանդանոցում վարակված է 54 բանվոր։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ գործարանը տեխնիկապես հնացել է, ուստի չնայած անվտանգության ձեռնարկված միջոցառումներին՝ այնտեղ աշխատանքները դադարեցվում են։
Գերմանիայում, Ներքին Սաքսոնիա երկրամասում, վարակվել է մսի կոմբինատի 92 աշխատակից, իսկ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի գործարանում հայտնաբերվել է ավելի քան 150 վարակակիր։ Այդ գործարանների աշխատողներից շատերը միգրանտներ են Ռումինիայից և Բուլղարիայից։
Փոխանցում է euronews-ը։