20.05.2020 16:03

Չինաստանը, ԱՀԿ-ն և ԵՄ-ն ետ են մղում Թրամփի գրոհները

Չինաստանը, ԱՀԿ-ն և ԵՄ-ն ետ են մղում Թրամփի գրոհները

«ԱՄՆ նախագահը, սևացնելով Չինաստանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փորձում է ուշադրությունը շեղել կորոնավիրուսի դեմ պայքարում սեփական թերացումներից»․ այսպես են Պեկինում արձագանքել Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անվանել է «Չինաստանի խամաճիկը», սպառնացել է լրիվ դադարեցնել կազմակերպության ֆինասավորումը և հայտարարել է, որ պատրաստ է լքել կազմակերպության շարքերը։ Թրամփի կարծիքով՝ Չինաստանը թաքցրել է համաճարակի իրական ծավալները, իսկ ԱՀԿ-ն «պարել է Պեկինի դուդուկի տակ»՝վստահելով չինական իշխանությունների տեղեկատվությանը։

ԱՀԿ-ի կողմն է բռնել Եվրամիությունը․ Առողջապահության համաշխարհայի վեհաժողովի նստաշրջանում եվրոպացիները  պաշտպանել են կորոնավիրուսի ծագման և տարածման անկողմնակալ հետաքննություն անցկացնելու կոչը։ Բրյուսելում հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է համերաշխություն դրսևորի ավելի, քան երբևէ, այլ ոչ թե պառակտում մտցնի և խարխլի միջազգային համագործակցությունը։

Փոխանցում է euronews-ը։