20.05.2020 15:54

Մենթոլն արգելքի տակ․ Եվրոպայում այլևս մենթոլով ծխախոտ չի վաճառվի

Մենթոլն արգելքի տակ․ Եվրոպայում այլևս մենթոլով ծխախոտ չի վաճառվի

Չորեքշաբթի օրվանից Բրիտանիայում և Եվրամիության երկրներում արգելք է սահմանվում մենթոլային ծխախոտների վաճառքի նկատմամբ։

Ընդհանրապես՝ համապատասխան օրենքն արգելում է յուրահատուկ համ ունեցող բոլոր սիգարետները, բայց քանի որ շուկայում բուրավետ ծխախոտների մեծ մասը մենթոլային է, արգելքնը հենց այդպես են անվանել՝ մենթոլային։

Բացի տարբեր համեր ունեցող գլանակներից՝ խանութների վաճառասեղաններից կանհետանան նաև ֆիլտրները, թուղթը և բուրումնավետություն պարունակող պատիճները (կապսուլաները)։

Բրիտանիայում նաև հնարավոր չի լինի գնել բարակ գլանակներ։

Պաշտոնյաները կարծում են, որ այս միջոցառումները կօգնեն կրճատել երիտասարդ ծխողների թիվը։

Փոխանցում է BBC-ն։