21.05.2020 09:27

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնյանը երկրորդ օրն ավարտեց 5-րդ տեղում

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնյանը երկրորդ օրն ավարտեց 5-րդ տեղում

Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 4 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։

4-ական միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Յանջին Յուն ու Դին Լիրենը։

Առաջին տեղը կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ 5,5 միավոր, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն ունեն 4,5-ական միավոր։

Նշենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրենի հետ, պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային, հաղթել չինացի Յանջի Յուին։

Մայիսի 21-ին անցկացվելիք վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Դանիիլ Դուբովը։

Առաջին ութ տեղերը գրաված գրոսմայստերները պայքարը կշարունակեն նոկաուտ մրցակարգով փուլում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։