21.05.2020 10:00

Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից

Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից

Երևանի «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ գողացել են Երևանում տեղադրված «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

Գրիգոր Թադևոսյանն արձանները գողացողներին կոչ է արել հետ վերադարձնել դրանք, իսկ արձանները հայտնաբերելու հարցում օժանդակություն ցույց տվող անձանց խոստացել դրամական պարգև:

Հիշեցնենք, որ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանները «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ տեղադրվել էին 2016 թվականին: