21.05.2020 11:39

Ռոուզ. Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստներին վերաբերվում են լաբորատորիայի մկների պես

Ռոուզ. Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստներին վերաբերվում են լաբորատորիայի մկների պես

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Նյուքասլում», կարծում է, որ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների վրա փորձարկումներ են իրականացնում:

«Մարդիկ կարծում են, որ մենք հիմա պետք է դուրս գանք խաղադաշտ: Մեզ վերաբերվում են լաբորատորիայի մկների պես: Նրանք ցանկանում են տեսնել, թե ինչ տեղի կունենա, երբ մենք դուրս գանք խաղադաշտ»,- Ռոուզի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Պրեմիեր լիգայի ակումբների սեփականատերերը խաղացողների, մարզիչների, բժիշկների եւ երկրի կառավարության հետ քննարկումներից հետո կողմ են քվեարկել մայիսի 19-ից մարզաբազաներում փոքր խմբերով մարզումները վերսկսելուն, հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։

Անգլիայում հույս ունեն մրցաշրջանը վերսկսել հունիսին կամ հուլիսին։