Եգիպտոսում ձերբակալվել է Մոհամեդ Սալահի դիմակով գողություն կատարող 4 անձ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանները մայիսի 19-ին գողության փորձ են կանխել, տեղեկացնում է Goal.com-ը:
Ոստիկանները գողերին բռնել են Hassanein Heikal փողոցում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու պահին:
4 կողոպտիչներն իրենց դեմքը թաքցնելու նպատակով եղել են «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի դիմակներով: