21.05.2020 13:23

Ռուսաստանում արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 300 հազար դեպք

Ռուսաստանում արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 300 հազար դեպք

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 308,7 հազար դեպք, գրեթե 3 հազար մարդ մահացել է, 85 հազարից ավելին առողջացել են։

Վերջին օրերին Մոսկվայում մահերի օրական թիվը մոտավորապես 70 է։

Չորեքշաբթի երեկոյան կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մահացել է 68 հիվանդ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախազգուշացրել է, որ մահացությունը մայրաքաղաքում կարող է աճել, և նշել է, որ հիվանդանոցներում շատ պացիենտներ ծանր վիճակում են։

Մայիսի 7-ին Սոբյանինն ասել էր, որ իրականում կորոնավիրուսով վարակվել է մոսկվացիների մոտավորապես 2-2,5 տոկոսը, այսինքն՝ առնվազն 300 հազար մարդ։

Կորոնավիրուսի համավարակը Ռուսաստանում հանգեցրել է գործազրկության կտրուկ աճի և ռուսաստանցիների եկամուտների անկման։

Փոխանցում է BBC-ն։