21.05.2020 14:01

Բրիտանացի գիտնականներ․ Ձեռքերը հարկավոր է լվանալ օրը առնվազն վեց անգամ

Բրիտանացի գիտնականներ․ Ձեռքերը հարկավոր է լվանալ օրը առնվազն վեց անգամ

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե համավարակի ընթացքում օրական քանի անգամ է հարկավոր լվանալ ձեռքերը։ Գիտնականների հետազոտությունները հիմնվել են 2006-2009 թթ․ տարածված վիրուսներին վերաբերող տվյալների վրա, որոնք կառուցվածքային առումով նման են ներկայիս մահացու համավարակի հարուցիչին։

Պարզվում է, որ ձեռքերն անհրաժեշտ է լվանալ օրը վեցից տասն անգամ։ Ստացված տվյալների համաձայն՝ 1663 հարցվածների շրջանում վարակվելու ամենաքիչ հավանականություն են ունեցել նրանք, ովքեր օրը առնվազն վեց անգամ լվանում են ձեռքերը։

«20 վայրկյան ձեռքերը պարբերաբար լվանալը, հատկապես՝ փռշտալուց կամ հազալուց հետո, նաև՝ ուտելուց կամ ուտելիք պատրաստելուց առաջ, կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցներից մեկն է»,- հայտարարել է Անգլիայի առողջապահության ծառայության ներկայացուցիչը։

Փոխանցում է BBC-ն։