Հեռակա մահվան դատավճիռ

Սինգապուրում առաջին անգամ մահապատժի դատավճիռ է արձակվել Zoom-ով։
Մահվան է դատապարտվել 37-ամյա Պունետան Գենասանը։ Ավելի վաղ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 28,5 գրամ հերոին տեղափոխելու համար։
Սինգապուրում նման հացագործության համար մահապատիժ է նախատեսված։
Գերագույն դատարանը նշել է, որ նախկինում Սինգապուրի պատմության ընթացքում մահապատժի դատավճիռը ոչ մի անգամ հեռակա չէր արձակվել։
Human Rights Watch-ի իրավապաշտպանները հանդես են եկել այդ դատարանի քննադատությամբ։
«Մահապատիժն ինքնին մարդասիրական չէ և դաժանություն է, բայց Սինգապուրի կողմից այնպիսի հեռակա կապ օգտագործելը, ինչպիսին Zoom-ն է՝ մարդուն մահապատժի դատապարտելու համար, ավելի է խորացնում այդ դաժանությունը»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ։
Փոխանցում է BBC-ն։