21.05.2020 14:17

Իսպանիայի վարչապետը ներողություն է խնդրել թույլ տրված սխալների համար

Իսպանիայի վարչապետը ներողություն է խնդրել թույլ տրված սխալների համար

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր հայրենակիցներից ներողություն է խնդրել կարանտինի նոր փուլի և այն սխալների համար, որոնք հանգեցրել են կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը։

Իշխանությունները կրկին երկարացրել են արտակարգ դրության միջոցառումները, բայց այս անգամ՝ 15 օրով, այլ ոչ թե 30՝ ինչպես նախատեսվել էր։

«Համավարակի զարգացումը ստիպում է մեզ ավելի շրջահայաց լինել։ Բարձր պատրաստության ռեժիմը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի որոշ ազատություններ զոհաբերել՝ հանուն մարդկանց առողջության, և ոչ մի օր ավելի։

Ես ուզում եմ ներողություն խնդրել քաղաքացիներից այն սխալների համար, որոնք արվել են հապճեպ, անբավարար ռեսուրսների պատճառով, այն պատճառով, որ այս ճգնաժամն աննախադեպ է և ահռելի ծավալների է հասել»,- ասել է վարչապետը։

Փոխանցում է euronews-ը։