21.05.2020 14:23

Թրամփ․ Չինաստանը ապատեղեկատվական արշավ է մղում ԱՄՆ-ի դեմ՝ հանուն Բայդենի հաղթանակի

Թրամփ․ Չինաստանը ապատեղեկատվական արշավ է մղում ԱՄՆ-ի դեմ՝ հանուն Բայդենի հաղթանակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Չինաստանը շահագրգռված է, որ 2020 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն՝ Ջոզեֆ Բայդենը, դրա համար էլ ապատեղեկատվական արշավ է իրականացնում Միացյալ Նահանգների դեմ։

«Չինաստանը զանգվածային ապատեղեկատվական արշավ է սկսել, քանի որ շատ է  ուզում, որ շշմած Ջո Բայդենը հաղթի նախագահական մրցապայքարում։ Այդ ժամանակ նրանք կարող են շարունակել թալանել Միացյալ Նահանգները, ինչպես դա արել են տասնամյակներ շարունակ, մինչև իմ գալը»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը հերթական անգամ Չինաստանի իշխանություններին մեղադրել է, որ նրանք թույլ են տվել նոր կորոնավիրուսի տարածումն աշխարհով մեկ։ «Նրանք հեշտությամբ կարող էին թույլ չտալ դրա տարածումը, բայց դա չեն արել»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։