Կորոնավիրուս․ Բրազիլիան շարունակում է ռեկորդներ սահմանել

Երեկ Բրազիլիայում կրկին կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել․ մեկ օրում այստեղ մահացել է 1 188 մարդ։
Հիվանդության տարածման տեմպերն այդ երկրում շարունակում են աճել։ Արդեն արձանագրվել է վարակի 310 հազարից ավելի դեպք։ Դա ընդամենը 7 հազարով է պակաս Ռուսաստանի ցուցանիշից, և փորձագետները ենթադրում են, որ Բրազիլիան շուտով երկրորդ տեղ դուրս կգա վարակակիրների թվով։
Ընդ որում՝ մասնագետները կասկածներ ունեն, որ վարակվածների թիվը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի որ Բրազիլիայում բնակչության զանգվածային թեստավորում չի կատարվում։
Նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս հանդես է եկել կոշտ կարանտին մտցնելու դեմ, և նրան քննադատել են նման վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն վարելու համար։
Ընդհանուր թվով՝ հինգշաբթի օրվա դրությամբ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 20 հազարից ավելի մարդ։
Փոխանցում է BBC-ն։