22.05.2020 14:00

Ընդմիշտ Թրա՞մփ․ ԱՄՆ նախագահը կարող է հետաձգե՞լ ընտրությունները

Ընդմիշտ Թրա՞մփ․ ԱՄՆ նախագահը կարող է հետաձգե՞լ ընտրությունները

ԱՄՆ-ում ավելի ու ավելի հաճախ են խոսում, որ համաճարակի պատճառով նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել։

Թրամփն ինքը բազմիցս կատակել է, թե ինքը դեմ չի ընդհանրապես չեղարկել քվեարկությունը և դառնալ ամերիկյան պետության ցմահ ղեկավարը։

Այն մասին, որ Դոնալդ Թրամփը կարող է փորձել հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, Թրամփի ամենահավանական մրցակից Ջո Բայդենը հայտարարել է դեռ ապրիլի վերջին։

«Հիշեք խոսքս,- նախազգուշացրել է նա իր հերթական ինտերնետ-հարցազրույցներից մեկում,- ես կարծում եմ, որ նա որևէ կերպ կփորձի հետաձգել ընտրությունները՝ բացատրություն հնարելով, թե ինչու  դրանք չեն կարող անցկացվել ժամանակին»։

ԱՄՆ-ում հանրային կարծիքի գրեթե բոլոր հարցումների տվյալներով՝ ամերիկացիների մեծ մասը դժգոհ է համաճարակի ընթացքում իշխանությունների գործողություններից։ Գործող նախագահի աջակցության մակարդակն ընկել է մինչև 43 %։

Որ Սպիտակ տունն իսկապես կարող է հետաձգել նախագահական ընտրությունները՝ Դոնալդ Թրամփի վերընտրվելու շանսերը փրկելու նպատակով՝ դրանում համոզված են նաև դեմոկրատների բացահայտ հակառակորդներն անգամ։

Սպիտակ տանը համավարակի պատճառով ընտրությունները հետաձգելու վերաբերյալ հարցին խուսափողական պատասխան են տալիս։

«Ե՛ս չեմ նման որոշում կայացնում, - Time ամսագրին տված հարցազրույցում այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները։- Վստահ չեմ, որ կարող եմ պատասխանել «այո» կամ «ոչ», հիմա ծրագրված է, որ ընտրությունները տեղի են ունենալու»։

Փոխանցում է BBC-ն։