22.05.2020 15:13

ԶԼՄ․ Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է Մոսկվայում

ԶԼՄ․ Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է Մոսկվայում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա և գտնվում է բժիշկների հսկողության տակ կորոնավիրուսյին վարակի կասկածով։

Այդ մասին հաղորդել են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով բժշկական շրջանակներում իրենց աղբյուրներին։

Կադիրովի շրջապատում այս տեղեկությունը չեն մեկնաբանում՝ հայտարարելով, թե «նա անձամբ վերահսկում է» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում։

Մինչդեռ ТАСС  և Риа Новости լրատվական գործակալությունների աղբյուրները պնդում են, որ Կադիրովն ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա և այժմ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում է, նրա «վիճակը կայուն է»։

Փոխանցում է euronews-ը։